Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից:
ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև կապի և համացանցի խափանումների պատճառով բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում կապ հաստատել իրենց հարազատների հետ։ Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ խուճապային տեղեկությունների տարածումից և հարցերի դեպքում դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչություն՝ 044 249977 044 249988 Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ 047 979047»։
–