Այս մասին հայտնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք անհետ կորածների վերաբերյալ, X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
«Վերջին 2 օրվա ընթացքում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և պետական այլ համապատասխան մարմիններ ստացել են ավելի քան 600 զանգ և խնդրանք ՝ գտնելու անհետ կորած համարվող իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին և սիրելիներին»,-գրել է Ստեփանյանը։