ՀՀ շտապօգնության որևէ մեքենա այս պահին մուտք չի գործել Արցախ 

Երեկ Արցախի Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

«Գորիսից Արցախ տանող մայրուղու առաջին անցակետի մոտ հերթապահող ոստիկանների տվյալներով՝ այս պահի դրությամբ շտապօգնության որևէ մեքենա Հայաստանից մուտք չի գործել Արցախ»,- այս մասին անցակետից հայտնում է FactorTV-ի թղթակիցը։

Երեկ Արցախի Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը հայտնել էր, որ աշխատանք է տարվում ծանր վիրավորում ունեցող 30-ից ավել արցախցու Հայաստան տեղափոխելու ուղղությամբ:

«Ուրախ եմ, որ ԿԽՄԿ-ն համաձայնություն է տվել ուղեկցելու այդ գործընթացը: Մեքենաները Հայաստանից կգան Ստեփանակերտ և կտեղափոխեն վիրավորներին»,- Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print