Ադրբեջանը ԼՂ քաղաքացիական բնակչության դեմ տեղեկատվական ահաբեկչություն է իրականացնում. ԼՂ ՄԻՊ

Սա հայատյացության և էթնիկ ատելության ևս մեկ դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունն անվտանգության որևէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը։

Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ ահասարսուռ հաղորդումներ է ստանում քաղաքացիական բնակչության դեմ ակտիվորեն իրականացվող ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության վերաբերյալ:

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են Արցախում անհետ կորած մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել՝ անգամ դրա դիմաց գումար առաջարկելով: Անհետ կորածների հարազատներից շատերը, ովքեր արդեն գտնվում են հոգեբանական խոցելի վիճակում, ահազանգում են, որ Ադրբեջանն ահաբեկում է իրենց և սպառնում զանգերով ու տեքստային հաղորդագրություններով:

Սա հայատյացության և էթնիկ ատելության ևս մեկ դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունն անվտանգության որևէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը»,- նշված է ԼՂ ՄԻՊ գրասենյակի X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print