Սյունիքի մարզպետը կոնգրեսականներին ներկայացրել է Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը։
Մարզպետը ԱՄՆ կոնգրեսականներին ներկայացրել է Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակը, ապա ուղեկցել Կոռնիձոր՝ որտեղ դեռ կայանված են հումանիտար օգնությամբ լի բեռնատարները։
Կողմերը քննարկել են անվտանգային ու հումանիտար մարտահրավերները։
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։
Տեսանյութը՝ Առավոտի