Մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան․ Թաթոյան

Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Արցախում մոտ 100 զոհվածների մարմիններ գտնվում են Ստեփանակերտից կտրված բնակավայրերում (Մարտունի, Մարտակերտ և այլն): Կան դեպքեր, երբ մեկ ընտանիքից մի քանի սպանված խաղաղ բնակիչներ կան: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Մարդիկ չեն կարողանում զոհվածների մարմինները բժշկական փորձաքնությունների տանել, որ կարողանան հուղարկավորել, քանի որ ադրբեջանական զինված ծառայողները բնակավայրերն իրարից կտրած են պահում:

Կան դեպքեր, երբ մարդիկ ստիպված են հուղարկավորություններն անել առանց բժշկական փորձաքննությունների:

Հազարավոր մարդիկ չեն կարողանում գտնել իրենց հարազատներին. չգիտեն ողջ են, գերության մեջ, թե մահացած:

Ադրբեջանական զինված ծառայողները ամբողջությամբ խափանել են կապը, ինչն խիստ դժվարացնում որևէ հարցի լուծում։

Նշվածին ավելանում է սննդի, էլեկտրաէներգիայի, գազի, դեղորայքի բացակայությունը, որն ավելի է մեծացնում մարդկանց տառապանքները։

Վերջապես, մարդիկ տուն չունեն. բռնի տեղահանված են իրենց տներից, պատմական բնակավայրերից:

Այս ամենը ադրբեջանական մտադրված քաղաքականություն է, որ հայատյացությունից` սկսած մարդկանց խոշտանգելով ու սպանություններով մինչև այսպիսի անմարդկային տառապանքներ»,- գրել է է Արման Թաթոյանը:

https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid0QNXH2eTM69K4oy63PPDHgDgbExB3ZyH7UF5j7UsXysEZhoYjCQt6mq5JZTAiWxGdl%26id%3D100017676420633&show_text=true&width=500
Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print