Անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած արցախցիները կտեղափոխվեն ՀՀ

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ։

Արցախի կառավարությունից տեղեկացնում են.

«Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print