Սպասվում է անձրև և ամպրոպ

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Այսօր և վաղը Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Սեպտեմբերի 27-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտբում են, որ այսօր երեկոյան կարճատև անձրև կգա նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը 14-16 աստիճան տաքություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print