Նրանք նախապատրաստելու են հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
«Բելգիայի մայրաքաղաքում սեպտեմբերի 26-ին նախատեսվում է ԱԽ քարտուղարի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի խորհրդականների ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմենթ Հաջիևի հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանք նախապատրաստելու են հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը։