Նրան մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
Երևանի Առաջին ատյանի դատարանը` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։
Նշենք, որ Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Հիշեցնենք, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին:
–