Այսօր Հայաստան կժամանեն ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կգա Հայաստան և կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության առնչությամբ և քննարկելով հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանտա Փաուերը և ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը այսօր կժամանեն Հայաստան։ 

«Փաուերը կհանդիպի Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կվերահաստատի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրավիճակից բխող մարդասիրական կարիքները լուծելու հանձնառությունը», — ասել է ԱՄՆ պաշտոնյան։ 

Փաուերը կլինի ԱՄՆ ՄԶԳ առաջին ղեկավարը, ով կգա Հայաստան և կհաստատի ԱՄՆ-ի գործընկերությունը երկրի հետ՝ խորը մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության առնչությամբ և քննարկելով հումանիտար ճգնաժամը կարգավորելու միջոցները: Այդ մասին հայտնել է «Reuters» գործակալությունը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print