Ռուսական խաղաղապահ զորախմբի բուժաշխատողները բուժօգնություն են ցուցաբերում պայթյունից տուժած արցախցիներին

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ռուսական խաղաղապահ զորախմբի բժիշկներն օգնություն են ցուցաբերում Ստեփանակերտում գազալցակայանի պայթյունից տուժածներին։

Հաղորդվում է, որ առավել ծանր վիճակում գտնվողներին տեղափոխում են հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում։

Արցախից հայտում են, որ պայթյունի հետևանքով զոհերն ու վիրավորները շատ են։ Առայժմ հստակ թիվ չկա, տվյալները ճշտվում են։

Հիշեցնենք, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Այրվածքներ ստացած բազմաթիվ տուժածներ տեղափոխվել են բուժհաստատություններ։

Ականատեսների խոսքով՝ դեպքի վայրում մեծ թվով տղամարդիկ են եղել․ նրանք փորձում էին ավտոմեքենաների համար վառելիք գտնել Լեռնային Ղարաբաղից դուրս գալու նպատակով։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով բազմաթիվ զոհեր ու տուժածներ կան։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print