Հայաստանի մասնագետները, ԱՆ փոխանցմամբ, այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
Ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները օդային և ցամաքային ճանապարհով Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժածների տեղափոխումն ապահովելու համար, «Ազատությանը» հայտնեցին Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ գիշերային և եղանակային վատ պայմանները անհնար են դարձնում այս պահին տեղափոխումը:
Հայաստանի մասնագետները, ԱՆ փոխանցմամբ, այրվածքաբաններն ու ռեանիմատոլոգները մշտական կապի մեջ են Ստեփանակերտի գործըներների հետ:
«Նրանք խորհրդատվական աջակցություն են ցուցաբերում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, տեղի ունեցած պայթյունից տուժածների բուժօգնության կազմակերպման հարցում: Ակտիվ աշխատանքներ են տարվում ուղղաթիռի միջոցով տուժածների տեղափոխումը Հայաստան կազմակերպելու նպատակով», – հայտնում են նախարարությունից: