Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղափարը՝ Արցախում ստեղծված իրավիճակի ֆոնին ստեղծել դիտորդական առաքելություն, գրում է ՏԱՍՍ-ը:
Ըստ Պեսկովի՝ Ղարաբաղում միջազգային դիտորդական առաքելություն ստեղծելու ԱՄՆ-ի գաղափարի մեջ Կրեմլը դեռ կոնկրետություն չի տեսնում։
«Ոչ, մենք այստեղ դեռ որևէ կոնկրետություն չենք տեսնում, և հետո ցանկացած առաքելություն կարող է լինել միայն ադրբեջանական կողմի համաձայնությամբ», – ասել է նա:
Ռուս խաղաղապահները մտադիր են շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ իրենց գործող մանդատի համաձայն, նշել է Պեսկովը։