Նրանցից մոտ 100-ը ներկայումս տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, 500-ը՝ Գեղարքունիքում։
Վերջին 3 օրերի ընթացքում ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 2500 մարդ ՀՀ–ում ապահովվել է կացարանով։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը
«Գորիսում և Կոռնիձորում, որտեղ ժամանակին տեղակայել էինք հումանիտար կայանը՝ ԼՂ բնակչության աջակցության, այդ երկու կետերում կազմակերպում ենք դիմավորումն առաջին հերթին և փորձում ենք հասկանալ՝ ովքեր են, որ կարիք ունեն, որ Կառավարությունն իրենց առաջարկի համապատասխան կեցավայր: Բայց սրան նախորդել է նաև շատ մեծ նախապատրաստական աշխատանք: Մենք, ըստ էության, գույքագրել ենք ՀՀ բոլոր մարզերում գտնվող այն հյուրատնային և հրուրանոցային տեղերը, որտեղ կարող ենք մարդկանց առաջին դիմումով առաջարկել կեցավայր»,- ասաց փոխվարչապետը և հավելեց, որ կա քարտեզ, թե որտեղ պետք է ուղղորդվեն ԼՂ մեր հայրենակիցները, որոնք նման կարիք ունեն:
«Այս երերք օրերի ընթացքում 2500-ը գերազանցող թվով մարդկանց կեցավայրով ենք ապահովել: Նրանցից մոտ 100-ը ներկայումս տեղակայված են կամ բնակեցված են Սյունիքի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում, 500-ը՝ Վայքում, 500-ը՝ Գեղարքունիքում, և այս օրերի ընթացքում շարունակվում է Տավուշի տարբեր հյուրատներում և հյուրանոցներում տեղակայումը»,- ասաց նա:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի