Փորձագիտական կենտրոններ են տեղափոխվել 125 աճյուններ․ Ավանեսյան

Ստեփանակերտում պայթյունից տուժած 200-ից ավելի մարդկանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։

Այս պահի դրությամբ 67 տուժած անձ գտնում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ մեծ մասի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։ 

«Տարհանման գործընթացն այս պահին էլ շարունակվում է։ Այսօր Երևան են հասցվել նորածին երեխաներ։ Նրանք գտնվում են մասնագիտական վերահսկողության տակը, կայուն վիճակում են»,- ասել է Ավանեսյանը։

Նախարարը նշել է նաև, որ Ստեփանակերտում պայթյունից տուժած 200-ից ավելի մարդկանց մեծ մասի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր և ծանր։

«Պիտի հաշվի առնենք, որ բարդ ընթացքն առջևում է։ Բացի այդ, 125 աճյուն այսօր տեղափոխվել է դատաբժշկական փորձագիտական կենտրոններ, հաջորդիվ կներկայացնենք տվյալները»,- ասել է Ավանեսյանը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print