🎦2 ադրբեջանցի զինծառայող կրակել են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»:

Կովկասյան ժառանգության պաշտպանության կազմակերպությունը X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, որում երևում է՝ ինչպես են երկու ադրբեջանցի զինծառայող կրակում են Չարեքտարի 13-րդ դարի վանքի ուղղությամբ:

Հրապարակված տեսանյութից պարզ է դառնում, որ վանքի վրա կրակում են անգամ զրահափոխադրիչից։

«Նման հարձակումներն ուղղակիորեն խախտում են հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի ընդունած ժամանակավոր միջոցները, դրանք պետք է հետաքննվեն ու կատարողները պատասխանատվության ենթարկվեն»,– նշված է գրառման մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print