Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։
Հայաստանում օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 27-28-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Այսօր և վաղը ամբողջ հանրապետությունում տեղումներ չեն գրանցվի։ Սեպտեմբերի 29-ին առանձին շրջաններում, 30-ին, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-ին առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Այսօր Երևանում ցերեկային ժամերին կգրանցվի 24-26, գիշերը` 12-14 աստիճան տաքություն։