Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է:
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և Ստեփանակերտի հարակից տարածքում պայթյունի հետևանքով տուժած անձինք շարունակում են Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Մինչ օրս՝ ժամը 11:00-ի դրությամբ, ցամաքային և օդային ճանապարհով հանրապետության բժշկական կազմակերպություններ է տեղափոխվել 237 մարդ, որից 142-ը՝ ուղղաթիռով, 95-ը՝ շտապօգնության մեքենաներով:
Ներկայումս տուժածները գտնվում են բժիշկների հսկողության տակ և ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն:
Տեղափոխման գործընթացը դեռևս շարունակվում է: