Ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 20-ից ավելի հիվանդ։
Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնում բուժում է ստանում Արցախում բենզինի պահեստի պայթունից այրվածք ստացած 86 քաղաքացի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Բոլորն իդենտիֆիկացված են, նրանց անուն-ազգանունները գիտենք։ Ցավոք սրտի, մեծ մասը ծանր վիճակում են, կան նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 20-ից ավելի հիվանդներ։ Վերակենդանացման բաժանմունքը մաքսիմալ ծանրաբեռնված է»,– նշեց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով մասնագիտական ռեսուրսներին նա ընդգծեց
բուժաշխատողների խնդիր այս պահին չունեն, կան նաև կամավորներ, որոնք օգնում են միջին բուժանձնակազմի, բուժքույրական կամ սանիտարական աշխատանքներ անելու առումով։ Կենտրոնում նաև աշխատում են արտերկրից ժամանած բժիշկներ, որոնք հայ գործընկերների հետ հավասար անում են ամեն հնարավոր բանբուժառուների շուտափույթ ապաքինման համար։
«Այս պահին հիվանդների հոսքը սահմանափակել ենք, որովհետև ֆիզիկապես չենք հասցնում։ Ունենք միջին ծանրության վիճակում գտնվող բուժառուներ, որոնց արդեն կարողանում ենք տեղափոխել մաշկային բժիշկների մոտ։ Այսպիսով, այրվածքաբանների մոտ հնարավորություն է ստեղծվում արդեն այլ հիվանդների ընդունելու։ Այս պահին նաև սպասում ենք մեր հիվանդների՝ 5-7-րդ օրերի ընթացքում իրավիճակի փոփոխության։ Այդ շրջանում նրանց վիճակը կարող է կտրուկ վատանալ, և այս պահին մենք պատրաստ ենք դրան»,– ասաց Հովհաննիսյանը։
Նա շեշտեց շատերի մոտ այրվածքները դեմքի շրջանում են, մի մասի մոտ էլ վերջույթների այրվածքներ ենգրեթե բոլորի ձեռքերը։ Բժիշկն ընդգծեց
դեպքեր կան, որ այրվածքների մակերեսն ավելի փոքր է, բայց ախտահարումը խորն է, և այս պարագայում վիրահատական միջամտություններ են անհրաժեշտ։
Անդրադառնալով Հայաստան ժամանած արտասահմանից բժիշկների մասին, Հովհաննիսյանը նշեցԻսպանիայից Հայաստան է ժամանել 4 հոգանոց խումբ
ռեկոնստրուկտիվ վիրաբույժներ, վերակենդանացման մասնագետ, Մեծ Բրիտանիայից էլ1 ռեկոնստրուկտիվ վիրաբույժ։
Ինչ վերաբերում է հարազատներին հիվանդանոցում նրանց հասցնում են միայն որոշ տվյալներ հայտնել, իսկ հատուկ սնունդը և հագուստն իրենք են տրամադրում, որպեսզի բուժառուները համապատասխանաբար շատ սպիտակուց ստանան, վիրակապելն էլ հեշտ լինի։