Բաքուն դեռևս թույլ չի տվել միջազգային դիտորդների մուտքը ԼՂ

ԵՄ-ն հանդես է գալիս նաև հրադադարի համաձայնություն տված Լեռնային Ղարաբաղի ուժերի համար համընդհանուր համաներում կիրառելու օգտին։


ԵՄ-ն հայտարարել է, որ Բաքուն միջազգային դիտորդներին թույլ չի տվել մտնել Լեռնային Ղարաբաղ

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն ասել է, որ Ադրբեջանը դեռևս հասանելիություն չի տրամադրել անկախ միջազգային դիտորդներին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դիտարկելու համար։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել միջազգային հասանելիություն Լեռնային Ղարաբաղ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար, ինչպես նաև անկախ մոնիթորինգ՝ այնտեղ կատարվող դեպքերի համար, մասնավորապես, թե ինչպես են վերաբերվում բնակչությանը… Առայժմ այդպիսի հասանելիություն չի ապահովված»,- ասել է Ստանոն Բրյուսելում կայացած ճեպազրույցում։

ԵՄ պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն հանդես է գալիս նաև հրադադարի համաձայնություն տված Լեռնային Ղարաբաղի ուժերի համար համընդհանուր համաներում կիրառելու օգտին։

«Այժմ ԵՄ-ի համար, ինչպես ինստիտուտների, այնպես էլ անդամ երկրների համար, կարևոր է ապահովել մարդասիրական հասանելիությունը նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում… Եվրահանձնաժողովն արդեն օգնություն է հատկացրել, ԵՄ երկրները պատրաստ են դա անել անհատական ​​կարգով»,- պարզաբանել է Ստանոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print