Աշոտյանի գործով քննությունն ավարտվեց

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը նշեց, սակայն, մի հանգամանք կա, որից ելնելով՝ ինքը չի կարծում, որ Արմեն Աշոտյանին ազատ կարձակեն։

Արմեն Աշոտյանի գործով քննությունը վերաքննիչ դատարանում ավարտվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Փաստաբանի խոսքով վաղը ժամը 11։00-ին որոշումը կհրապարակվի։ Տիգրան Աթանեսյանը նշեց, սակայն, մի հանգամանք կա, որից ելնելով՝ ինքը չի կարծում, որ Արմեն Աշոտյանին ազատ կարձակեն․ դատախազն այս ընթացքում Արմեն Աշոտյանի գործը հանձնել է Հակակոռուպցիոն դատարան, ինչն էլ, ըստ Աթանեսյանի, կարող է ազդեցություն ունենալ ՀՀ վերաքննիչ դատարանի վաղվա որոշման վրա։

«Ճիշտ է, որոշում չկա, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել, բայց դժվար չէ, արագ կապահովեն այդ որոշումը։ Եթե այդ որոշումը լինի, Վերաքննիչ դատարանը պարզապես իրավասու չի լինի Արմեն Աշոտըանին ազատ արձակել, միջնորդությունը քննել՝ ըստ էության»,- ասաց Աթանեսյանը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print