Այսուհետ բռնի տեղահանված արցախցիները կհաշվառվեն Գորիսում, հետո՝ Վայքում

Նման որոշում ընդունելու պատճառը խցանումներն են։

Արցախից բռնի տեղահանվածներին այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառի․ մարդիկ հաշվառվելու են Գորիսում, հետո՝ Վայքում։ Նման որոշում ընդունելու պատճառը, ըստ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի,  խցանումներն են, հայտնում է Առավոտը։

«Հումանիտար կայանից մինչեւ այն կետը, որ մարդիկ անցնում են՝ կարճ է տարածությունը, այդտեղ խցանումներն են առաջանում, ինչի համար որոշեցինք հաշվառել Գորիսում որպեսզի  մեքենաները էլ ճանապարհին չկանգնեն, ուղիղ գան Գորիս»,-նշեց Սյունիքի մարզպետը։

Չնայած մարզպետի աշխատակազմում նախապես աշխատանքային խումբ էր ստեղծվել, որի կազմում ՝350 մարդ է ընդգրկված, սակայն պատկերացնել ինչ տիպի աշխատանքներ են սպասվում՝ հնարավոր չէր, մարդկանց հոսքը անդադար ու անկանոն է։

Այս պահին աշխատանքի հիմնական բեռը Սյունիքի վրա է, քանի որ բոլորին դիմավորում են այստեղ, փորձում քարտեզագրել կարիքներն ու ճանապարհում այլ մարզեր։  Կոնկրետ Գորիս համայնքում բոլոր խանութները, սննդի օբյեկտները, հացի արտադրամասերը 24 ժամ աշխատում են, սակայն էլի դժգոհություններ  լինում են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print