Միջազգային դիտորդական առաքելության գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը։
ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ միջազգային դիտորդական առաքելության գաղափարը պնդել է անձամբ պետքարտուղար Բլինքենը։
«Ուրախ ենք, որ ադրբեջանական իշխանությունները դրան դրական են վերաբերվում։ Առաջիկա օրերին մեր գործընկերների և դաշնակիցների հետ կաշխատենք առաքելությանը հստակություն հաղորդելու ուղղությամբ»,- նշել է նա։