Վարչապետը խոսել է Հայաստանի կառավարության գործողությունների մասին՝ շեշտելով, որ առաջնային խնդիրն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ—ից բռնի տեղահանվածներին ու ապահովել ամենահրատապ կարիքները։
«Վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջիկա օրերին ԼՂ-ում այլևս հայ չի մնա». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կատարվողը որակելով էթնիկ զտման ու հայրենազրկման ակտ։
Նիկոլ Փխշինյանը հիշեցրել է, որ այս մասին երկար ժամանակ ահազանգել են միջազգային հանրությանը։ Ըստ Փաշինյանի՝ միջազգային հանրության կողմից էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, սակայն երբ դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն, որպեսզի հետագայում տարբեր երկրներ այս հանցագործությունից իրենց տարանջատելու հնարավորություն ունենան՝ ասելով, թե իրենք դատապարտել են․ «Եթե դատապարտման մասին հայտարարություններին համարժեք քաղաքական և իրավական բնույթի որոշումներ չեն հետևում, դատապարտումները դառնում են տեղի ունեցողին համաձայնվելու ակտեր»։
Վարչապետը խոսել է Հայաստանի կառավարության գործողությունների մասին՝ շեշտելով, որ առաջնային խնդիրն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել ԼՂ—ից բռնի տեղահանվածներին ու ապահովել ամենահրատապ կարիքները։