Բայրամովը տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմին:
Քննարկվել է Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Բայրամովը տեղեկացրել է, որ Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ:
Ընդգծվել է, որ Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ խաղաղ գործընթացով՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի հիման վրա: