Համակարգչային խաբեությամբ հափշտակել են 19 մլն դրամ. Հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Մասնավորապես՝ դեպքերից մեկով, Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022 թվականի մայիսի 17-ին «Whatsapp» հավելվածի միջոցով նամակագրական կապ են հաստատել «List.am» կայքում լամպի վաճառքի հայտարարություն տված քաղաքացու հետ և վերջինիս ուղարկելով կեղծ հղում՝ հայտնել, որ ապրանքի դիմաց վճարումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալները:

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ հանցավոր կազմակերպության անդամներ Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022-2023 թվականների ընթացքում, «Whatsapp» հավելվածի միջոցով, կապ են հաստատել «List.am» կայքում ապրանքների վաճառքի, ծառայությունների մատուցման հայտարարություններ տեղադրած անձանց հետ, հանդես են եկել որպես գնորդներ կամ ծառայությունների մատուցման պատվիրատուներ և, վաճառողի գտնվելու վայրից հեռու լինելու պատրվակով, առաջարկել են նախօրոք կատարել վճարը՝ առցանց եղանակով փոխանցելու միջոցով, իսկ ապրանքները ստանալ «ՀայՓոստ», «Սուրհանդակ», «Իդրամ» առաքանիների միջոցով:

«Մասնավորապես՝ դեպքերից մեկով, Ա.Զ.-ն, Վ.Զ.-ն, Ի.Վ.-ն և քննությամբ չպարզված այլ անձինք 2022 թվականի մայիսի 17-ին «Whatsapp» հավելվածի միջոցով նամակագրական կապ են հաստատել «List.am» կայքում լամպի վաճառքի հայտարարություն տված քաղաքացու հետ և վերջինիս ուղարկելով կեղծ հղում՝ հայտնել, որ ապրանքի դիմաց վճարումը ստանալու համար անհրաժեշտ է լրացնել բանկային քարտի տվյալները: Քաղաքացու կողմից բանկային քարտի տվյալները լրացնելուց հետո Ա.Զ.-ն և հանցավոր կազմակերպության մյուս անդամները համակարգչային ներգործությամբ հափշտակել են քարտին առկա 575 հազար դրամն ու փոխանցել առցանց դրամապանակի:

Հանցավոր կազմակերպության մասնակիցներն այս եղանակով 2022-2023 թվականների ընթացքում 67 քաղաքացուց հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ 19 մլն 38 հազար 349 դրամ: Այնուհետև, հափշտակված գումարի ծագումը թաքցնելու նպատակով, դրանք փոխակերպել են կրիպտոարժույթի, փոխանցել փաստացի իրենց կողմից օգտագործվող էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո տիրապետել, պահել, օգտագործել և տնօրինել են այդ գումարները:

2023 թվականի սեպտեմբերի 15-ին դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Զ.-ի, Վ.Զ.-ի և Ի.Վ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համակարգչային հափշտակությունը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (փողերի լվացումը) և 319-րդ հոդվածի 1-ին մասով (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print