X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
Ղարաբաղից Հայաստան է ժամանել ավելի քան 50 հազար փախստական, նրանց թիվը ժամ առ ժամ ավելանում է՝ X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
«Հավելյալ օգնությամբ՝ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ավտոշարասյունը ճանապարհին է: Մենք պատրաստ ենք լրացուցիչ ռեսուրսներ մոբիլիզացնել՝ աջակցելու Հայաստանի կառավարության և ժողովրդի մարդասիրական ջանքերին»,- նշել է ՄԱԿ-ի պաշտոնյան: