Թերթի փոխանցմամբ՝ առեւանգվածներից ոմանց անունները խմբագրությանը հայտնի են։
Հրապարակ թերթի տեղեկություններով սեպտեմբերի 27-ին գործարար Ռուբեն Վարդանյանի առեւանգումից եւ Բաքու տեղափոխելուց բացի, նույն առեւանգման հանցագործությունը կատարվել է նաեւ տասնյակ անձանց հանդեպ։
Թերթի փոխանցմամբ՝ առեւանգվածներից ոմանց անունները խմբագրությանը հայտնի են։
«Սույն հրապարակմամբ ուշադրություն ենք հրավիրում եւ հորդորում ենք, որ ՀՀ ԱԳՆ-ն, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանատները, միջազգային կազմակերպությունները Հաքարիի կամրջից հաճախացած առեւանգումների եւ հանցագործությունների մասին հրատապ տեղեկացնեն իրենց կառավարություններին եւ ղեկավարություններին՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու եւ Հայաստան տարագրվող անձանց ադրբեջանական հետապնդումներից ապահովագրելու համար»,-ասված է հրապարակման մեջ։