Կշարունակե՞ն ռուս խաղաղապահներն իրենց առաքելությունը ԼՂ-ում

Ինչպես URA.RU-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս թեման քննարկման առարկա է լինելու Ադրբեջանի հետ։

Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության շարունակությունը դեռևս պարզ չէ։ Ինչպես URA.RU-ի հարցին ի պատասխան ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, այս թեման քննարկման առարկա է լինելու Ադրբեջանի հետ։

«Առայժմ դժվար թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ մենք այժմ խոսում ենք առաքելության մասին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան»,- ասել է Պեսկովը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print