Բաքվից նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղ կայցելի Բաքվում Համաշխարհային կազմակերպության համակարգողի հովանու ներքո: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Գերատեսչությունից հայտնում են, որ մի քանի օր առաջ Բաքուն ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին հրավիրել է Ղարաբաղ:
«Այդ ուղևորությունը տեղի կունենա առաջիկա օրերին Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի հովանու ներքո՝ ՄԱԿ-ի և Ադրբեջանի միջև կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթի համաձայն», — նշված է հաղորդագրության մեջ:
Բաքվից նշում են, որ այցը թույլ կտա ծանոթանալ տարածաշրջանում Ադրբեջանի կողմից իրականացվող ընթացիկ մարդասիրական գործունեությանը:
Պատվիրակության անդամներին ուզում են ցույց տալ նաև «ենթակառուցվածքների վերականգնման գործընթացը, հայկական անօրինական զինված ուժերի զինաթափումն ու զինամթերքի առգրավումը, ինչպես նաև ականներից բխող սպառնալիքները»: