Պուտինի խորհրդականն այցելել է Բաքու

Կողմերը քննարկել են  տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Ռուսաստանի նախագահի խորհրդական, կլիմայի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Ռուսլան Էդելգերիևի հետ քննարկել է  Լեռնային Ղարաբաղում գործողությունից հետո տարածաշրջանի իրավիճակի և մարդասիրական օգնություն տրամադրելու հարցերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հանդիպմանը քննարկվել են ընթացիկ համագործակցությունը, ներառյալ շրջակա միջավայրի ոլորտում գործընկերության հեռանկարները, Ադրբեջանի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումներից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման հարցերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ԱԳՆ-ի, ադրբեջանցի նախարարը զրուցակցին տեղեկացրել է «ապօրինի հայկական կազմավորումների զինաթափման գործընթացի, հայ բնակչության կարիքները բավարարելու համար Բաքվի ձեռնարկած հրատապ միջոցառումների և նրանց վերաինտեգրման ինտենսիվ բանակցությունների մասին»։

«Ջեյհուն Բայրամովը ևս մեկ անգամ ընդգծել է Ադրբեջանի հանձնառությունը՝ երկխոսելու Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրման շուրջ և հայտարարել, որ նրանց կարիքները բավարարելու համապարփակ միջոցառումները կշարունակվեն»,- ասվում է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print