Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մտադրություն չունեին պատերազմը շարունակելու։
«Մենք կանգ առանք, մտադրություն չունեինք շարունակելու (պատերազմը-խմբ.)։ Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք կանգ առնել, եթե ընդհանրապես որոշեինք կանգ առնել»,- ասել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. «Հայտարարում և անում ենք դա ողջ պատասխանատվությամբ»,-եզրափակել է Ադրբեջանի նախագահը։