ՀՀ բուժհաստատություններում ԼՂ-ից տեղափոխված 405 բուժառու կա. Բաղդասարյան

10 երեխա վերակենդանացման բաժանմունքում է։

Հայաստանյան բուժհաստատություններում այս պահի դրությամբ բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից տեղափոխված 405 բուժառու, նրանցից 337-ը ռամական գործողությունների և Արցախում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներն են։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

Բաղդասարյանի հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ ԼՂ-ից տեղափոխված 10 երեխա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 5-ի վիճակը գնահատվում է ծանր, մեկինը՝ ծայրահեղ ծանր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print