Օդի ջերմաստիճանը կնվազի

Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում։

Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-3-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` նաև մառախուղ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վրկ արագության։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2023

Այսօր ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում նաև Երևանում։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 26-28, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print