Հռոմի պապը կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին երկխոսել ստեղծված իրավիճակի շուրջ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կիրակնօրյա աղոթքի ժամանակ Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել երկխոսել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների իրավիճակի շուրջ, հայտնում է Rai Radio 1-ը։

Նա նաև աղոթել է «տառապյալ Ուկրաինայի և պատերազմից տուժած բոլոր հողերի համար»։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով Հայաստան բռնի տեղահանված արցախցիների թիվը գերազանցում է 100 հազարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print