Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 514 անձ

Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

ԼՂ-ից բռնի տեղահանված 100 514 անձ արդեն հատել է Հակարիի կամուրջը, այն հատել է նաև 21 106 տրանսպորտային միջոց։ Հաշվառվածների թիվը կազմում է 85 975 անձ։

Շուրջ 48 649 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրերից։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Կառավարության հումանիտար կենտրոնի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի՝ բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 2305

Արարատ՝  12 445

Արմավիր՝ 4461

Գեղարքունիք՝ 3996

Լոռի՝ 2686

Կոտայք՝ 11 630

Շիրակ՝ 2275

Սյունիք՝ 4592

Վայոց ձոր՝ 1937

Տավուշ՝ 2322։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print