Գերատեսչությունից հայտնում են, որ ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ։ Տեղեկությունը փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ մանրամասները կհաղորդի ավելի ուշ:
Հիշեցնենք՝ պաշտոնական Երևանն այսօր հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մեքենայի ուղղությամբ հրաձգային զենքերից կրակել են այսօր ժամը 14։25-ի սահմաններում։
Գերատեսչությունից հայտնում են, որ ժամը 16:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: