Զորավարժությունները կանցկացվեն երկրի հարավում և կենտրոնական շրջաններում։
Իրանի ԶՈւ–ն լայնածավալ զորավարժություններ կանցկացնի երկրի կենտրոնական և հարավային շրջաններում: Տեղեկությունը հայտնում է «Mehr» գործակալությունը։
Վարժանքներին կմասնակցեն ցամաքային զորքերի, ավիացիայի, ռազմածովային ուժերի և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները: Կներգրավվեն նաև մարտական անօդաչուները։
Նշվում է, որ Իրանի ռազմական մասնագետներն ու ինժեներները վերջին տարիներին զգալի առաջընթաց են գրանցել սպառազինության լայն շրջանակի, այդ թվում՝ ԱԹՍ–ների արտադրությունում։