Վերին Լարսում կրկին ծանր բեռնատարների հերթեր են

Հերթերը պայմանավորված են Ռուսաստանի կառավարության նոր որոշման հետ։

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում ավելի քան 1000 բեռնատար մեքենա է հերթում սպասում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետությունում ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի մամուլի ծառայությանը։

«Ընդհանուր առմամբ հերթում կա 1214 բեռնատար մեքենա, որից կանաչ գոտում՝ 300 բեռնատար։ Իրավիճակն անցակետում սովորական է», – հայտնել են մամուլի ծառայությունից։

Երթևեկության կազմակերպման կենտրոնից պարզաբանել են, որ ներկայիս խցանումները կապված չեն եղանակի հետ, ինչպես սովորաբար լինում է։ Հերթերը պայմանավորված են Ռուսաստանի կառավարության նոր որոշման հետ։ Հոկտեմբերի 1-ից անցակետում սկսել են գործել ռուբլու փոխարժեքի հետ կապված ճկուն արտահանման մաքսատուրքեր, ինչն էլ առաջացրել է ծանր բեռնատարների կուտակում։

«Հաշվի առնելով ձեռնարկված միջոցները՝ տարանցիկ տրանսպորտային միջոցների անցման հետաձգումը կապված է իրավաբանական անձանց կողմից մաքսային վճարների վերահաշվարկման հետ։ Այդ իրավաբանական անձիք բեռնատար տրանսպորտով տեղափոխվող ապրանքների սեփականատերերն են»։

Մամուլի ծառայությունից նշել են, որ ապրանքների մաքսային ձևակերպման ընթացակարգի ավարտից հետո տրանսպորտային միջոցը մեկնում է Ռուսաստանից՝ էլեկտրոնային հերթի համաձայն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print