Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրահանձնաժողովի նախագահի հետ

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրադրությանն առնչվող հարցեր։

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հեռախոսազրույցը:

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային իրադրությանը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print