Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում։
Առողջապահական համակարգում առկա են թափուր հաստիքներ, որոնց համար կարող են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բուժաշխատողները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Բարձրագույն և միջին բժշկական կրթություն ունեցողների համար հանրապետությունում առկա թափուր հաստիքների մասին տեղեկատվությունը հրապարակված է նախարարության պաշտոնական կայքում։ Նշվում է, որ տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է:
«Բուժաշխատողների կրթական և զբաղվածության կարիքները վեր հանելու և հոգալու համար խնդրում ենք դիմել Առողջապահության ազգային ինստիտուտ՝ 096 14 40 83 հեռախոսահամարով, երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00-ը»,– տեղեկացնում են նախարարությունից:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները հարցերի դեպքում կարող են դիմել նաև Առողջապահության ազգային ինստիտուտ, որտեղ նաև անվճար խորհրդատվություն է տրամադրվում։