Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է

Այն արցախցիները, ովքեր հաշվառում չեն անցել Կապանում (Սյունիք բնակավայրի ընդունման և հաշվառման կետում), կարող են դիմել համայնքապետարան՝ հաշվառման համար։

Կապանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ Կապան համայնքում բնակություն հաստատած արցախցիները, ովքեր հաշվառում չեն անցել Կապանում (Սյունիք բնակավայրի ընդունման և հաշվառման կետում), կարող են դիմել համայնքապետարան՝ հաշվառման համար։

«Արցախից Հայաստան բռնի տեղահանված և Կապան համայնքում բնակություն հաստատած սիրելի՛ արցախցիներ, եթե հաշվառում չեք անցել Կապան համայնքում (Սյունիք բնակավայրի ընդունման և հաշվառման կետում), ապա խնդրում ենք դիմել Կապանի համայնքապետարան /հասցե՝ Չարենցի 1, հեռ.՝ 060-72-00-77/ կամ Միասնական սոցիալական ծառայության Կապանի տարածքային կենտրոն՝ /հասցե՝ Մ. Ստեփանյան 13/5, հեռ.` 060-65-28-54/ անցնելու հաշվառման գործընթաց, որպեսզի պետության կողմից առաջարկվող աջակցության ծրագրերը հասանելի լինեն նաև ձեզ համար»,-ասված է հայտարարությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print