Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկելու է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 18 հարց։ Վերջերս ամենաշատ քննարկված Հռոմի ստատուտի հարցը օրակարգում 14-րդն է։
Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի, սակայն կընդունվի, թե ոչ, պարզ կդառնա քվեարկությունից հետո»։