Մենք կխրախուսենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը։
ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը։
«Կարծում ենք, որ խաղաղության համաձայնագիր անպայման պետք է լինի: ԼՂ-ի կարգավիճակից դուրս կան նաև այլ հարցեր, որ վիճելի են Հայաստանի և Ադրբեջանի միջև, և մենք կխրախուսենք նրանց վերադառնալ խաղաղ բանակցությունների՝ քննարկելու և ի վերջո հանգուցալուծելու այդ հարցերը»,– ասել է նա: