Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահը նշել է նաև, որ ուրբաթ Հայաստան կժամանի Եվրամիության հանձնակատարը։

Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ տեղահանվածներին օգնելու հարցում, X-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը՝ նշելով, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ընդգծելով, որ Եվրամիությունն ավելացրել է իր մարդասիրական ֆինանսավորումը 5, 2 միլիոն եվրոյով՝ Ֆոն դեր Լայենը նաև տեղեկացրել է, որ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով եվրահանձնակատարը ուրբաթ օրը կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը Ֆոն դեր Լայենի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային իրադրությունը և Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր։

Նրանք պայմանավորվել են քննարկումները շարունակել այս շաբաթ Գրանադայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print