Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել

ԿԽՄԿ ներկայացուցիչն ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ընդամենը մի քանի հարյուր մարդ է մնացել, այդ թվում՝ հիվանդներ, հաշմանդամներ, տարեցներ։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ այդ մասին տեսակապով երեքշաբթի օրը ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչ Մարկո Սուչին՝ դատարկ քաղաքը բնորոշելով «սյուրելիստական»։

Նա տեսակապով միացել է Ժնևում կազմակերպված բրիֆինգին, ասելով, որ հիմա բարձրախոսներով փորձում են գտնել միայնակ ու լքված մարդկանց։

Նրանք գտել են անկողնային հիվանդ Սյուզաննային, որը օնկոլոգիական հիվանդությամբ է տառապում և թերսնված էր, չնայած հարևանները նրա համար սննունդ էին թողել։ Շտապօգնության մեքենայով նրան տարհանել են Հայաստան։

Մարկո Սուչին ասել է, որ փողոցներում պարեկություն է անում ադրբեջանական ոստիկանությունը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print