ՊԵԿ-ը հիշեցնում է նաև, որ նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս ապահովել ապրանքների հետագծելիությունը շրջանառության ամբողջ ընթացքում։
Սեպտեմբերի 3-ից ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ծխախոտի արտադրանքը Հայաստանում վաճառվում է միայն սքանավորմամբ, հայտնում է ՊԵԿ-ը։
«Վաճառքի կետերն իրենց ՀԴՄ սարքերին պետք է միացված ունենան Data Matrix ծածկագրերը սկանավորող սարք, որի միջոցով հնարավոր է սկանավորել ապրանքի QR կոդը և տեղեկատվությունը փոխանցել հարկային մարմնի միասնական շտեմարան»,-ասված է հաղորդագրությունում։
ՊԵԿ-ը հիշեցնում է նաև, որ նույնականացման միջոցներով դրոշմավորումը հնարավորություն է տալիս ապահովել ապրանքների հետագծելիությունը շրջանառության ամբողջ ընթացքում։