Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ՀՀ հանրակրթական դպրոցներում տվյալ պահին առկա ազատ տեղերի մասին տեղեկատվություն կարող են ստանալ license.emis.am հարթակի միջոցով:
Հավելյալ խնդիրների և hարցերի դեպքում նրանք կարող են դիմել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ոլորտային վարչություններ, ինչպես նաև Հայաստանի 60-ից ավելի համայնքներում Կառավարության կողմից ստեղծված Տարածքային հումանիտար կենտրոններ կամ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որտեղ մասնագետները համապատասխան ուղղորդում կիրականացնեն՝ տվյալ բնակավայրի դպրոցների և լիցենզիայով սահմանված ազատ տեղերի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍՆ կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններին ուղարկված շրջաբերական-հանձնարարականի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումն ուսումնական հաստատություններում պետք է իրականացվի գործող իրավակարգավորումներով, մասնավորապես՝ 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանով հաստատված «Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգի»:
Ըստ այդմ՝ բնակավայրի միակ դպրոցում երեխաներն ընդգրկվելու են՝ անկախ տվյալ հաստատության՝ լիցենզիայով սահմանված տեղերի թվից: Մի քանի ուսումնական հաստատություններ ունեցող բնակավայրերում երեխաների ընդգրկումն իրականացվելու է ազատ տեղեր ունեցող հաստատություններում, իսկ տվյալ բնակավայրում դրանք ամբողջությամբ համալրված լինելու դեպքում, կրկին առաջնորդվելով երեխայի լավագույն շահով, փաստացի բնակավայրի մոտակա հաստատությունում՝ անկախ լիցենզիայով սահմանված տեղերից: