«Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել»,- գրել է փաստաբանը։
Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին Ադրբեջանում փաստաբան են տրամադրել. այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրան կպաշտպանի Ալով Սաֆարալիևը։ Վերջինս սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ որպես պաշտպան մասնակցել է Հարությունյանի հարցաքննությանը:
«Կարող եմ ասել միայն, որ նրա տված ցուցմունքները կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել»,- գրել է փաստաբանը։
Նրա խոսքով ՝ Հարությունյանի առողջական և հոգեբանական վիճակը լավ է: